Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա ՝ մասնակցելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի խորհրդակցություններին

09 Հոկտեմբեր, 2020 16:30
Ադրբեջանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա ՝ մասնակցելու Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի խորհրդակցություններին

Flight Radar-ի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններին: Հայտնում է Ռիա Նովոստի-ն:

Ադրբեջանի արտգործնախարարի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է Ռուսաստան ՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններին մասնակցելու: Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի

 

Լրահոս

Դիտել ավելին