Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ուռումյանի մահվան կապակցությամբ

09 Հոկտեմբեր, 2020 16:11
Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ուռումյանի մահվան կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել Սերգեյ Ուռումյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Ցավով տեղեկացա, որ 67 տարեկանում կյանքից հեռացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ուռումյանը:

Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում եմ վաստակաշատ բժշկի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին