Կարևոր իրադարձություններ

Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում. Միշուստին

09 Հոկտեմբեր, 2020 15:09
Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում. Միշուստին

Այսօր Երեւանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում`ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն իր ցավակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում այս օրերին բոլոր զոհերի հարազատներին եւ մտերիմներին: 

«Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին այս հակամարտության ընթացքում: Եվ իհարկե, կարեւոր է ապահովել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ անցնել դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է դրան նպաստել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ»,- ասել է Միշուստինը:

 

Լրահոս

Դիտել ավելին