Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Քյարամյանի մասին

09 Հոկտեմբեր, 2020 14:57
Հայաստանում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Քյարամյանի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խորհրդանարում լրագրողների հետ զրույցի ընթացքում այն հարցին, թե ապատեղեկատվություն ասելով արդյոք նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո, երբ աշխատանքից ազատվեց  ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը և լուրեր տարածվեցին, որ դա ռուսական կողմի թելադրանքն է, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց

«Ես այն տեղեկությունները նկատի ունեմ, որ պատերազմի հետ կապված ինչ-որ գործողություններ են կատարվում, և ինչ-որ մարդիկ հարցեր են լուծում։ Իսկ Ձերն նշածի կապակցությամբ ասեմ, որ ՀՀ-ում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան՝ մասնավորապես ուժային պաշտոնյաների ընտրության հարցը, մենք դա ապացուցել ենք բազմիցս»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին