Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կողմերը շուտով կարող են հրադադար կնքել. Ռիա Նովոստի

09 Հոկտեմբեր, 2020 14:12
ԼՂ հակամարտության կողմերը շուտով կարող են հրադադար կնքել. Ռիա Նովոստի

Հայաստանն ու Ադրբեջանը  ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը կարող են զինադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, հայտնում է Agence France-Presse- ը ՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն:

«Մենք կենտրոնանում ենք այսօր կամ վաղը զինադադարի հասնելու վրա, բայց դեռ ոչինչ հստակ չէ», - գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից:

Նշվում է, որ Ֆրանսիայում նման եզրակացության են եկել հեռախոսային խոսակցություններից հետո, որոնք Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին