Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է

09 Հոկտեմբեր, 2020 13:06
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը միտված է զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները կարգավորելուն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց՝ այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է:

Մնացած դեպքերում, երբ խոսքը զորահավաքային զինծառայության, զորավարժություններին մասնակցելու, կամավորագրվելու ու մի շարք այլ դեպքերի մասին է, կարգավորումները բացակայում են:

Այսպիսով՝ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:

Նախագծին կողմ քվեարկեց 85 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0: Երեք ժամվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնելու հնարավորություն կա

 

Լրահոս

Դիտել ավելին