Կարևոր իրադարձություններ

Ալիևը հաստատել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը

09 Հոկտեմբեր, 2020 12:41
Ալիևը հաստատել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը

Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում հաստատել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը։ Նա, սակայն, հերքել է, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում։ Ալիևն ասալ է, որ կործանիչներն Ադրբեջան են բերվել թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ, որոնք պարբերաբար անցկացվում են, և դա նորմալ երևույթ է, քանի որ երկու երկրները դաշնակիցներ են։ Ադրբեջանի նախագահը, միաժամանակ, հերքել է, որ հենց F-16-ն է խոցել հայկական Սու-25 ինքնաթիռը։ Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմը կտրականապես հերքում էր երկրում F-16-երի առկայությունը։


 

Լրահոս

Դիտել ավելին