Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտգործնախարարը նախատեսում է Մոսկվա ժամանել օրվա երկրորդ կեսին. Տողանյան

09 Հոկտեմբեր, 2020 11:05
ՀՀ արտգործնախարարը նախատեսում է Մոսկվա ժամանել օրվա երկրորդ կեսին. Տողանյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Հիմա մենք նոր ենք սկսում պարզել մանրամասները: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին եւ խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` մարդասիրական նկատառումներով` զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- իր ուղերձում ասել էր ՌԴ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին