Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Վթար Աշտարակի կամրջի մոտ․ կա երկու զոհ

09 Հոկտեմբեր, 2020 10:36
Վթար Աշտարակի կամրջի մոտ․ կա երկու զոհ

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 06:52-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին