Կարևոր իրադարձություններ

«Թուրքիան տարածաշրջանում կայունությունը խաթարող երկիր է դառնում. այն ներգրավված է ԼՂ հակամարտությունում»․ Հունաստանի ԱԳ նախարար

09 Հոկտեմբեր, 2020 10:34
«Թուրքիան տարածաշրջանում կայունությունը խաթարող երկիր է դառնում. այն ներգրավված է ԼՂ հակամարտությունում»․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան ներգրավված է տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքիան ներխուժեց Սիրիա, Թուրքիան ներխուժեց Իրաք, Թուրքիան ջիհադիստներ ուղարկեց Լիբիա, հիմալ էլ ղարաբաղյան հակամարտության մեջ է ներգրավված: Թուրքիան տարածաշրջանում  կայունությունը խաթարող երկիր է դառնում: Իրապես հույս եմ հայտնել, որ Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը»,- նշել է Դենդիասը։

 

Լրահոս

Դիտել ավելին