Կարևոր իրադարձություններ

Ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ գերի ունենալու հավանակությունը շատ հաճախ բացառված չէ. Արծրուն Հովհաննիսյան

08 Հոկտեմբեր, 2020 21:50
Ինտենսիվ մարտական գործողությունների ժամանակ գերի ունենալու հավանակությունը շատ հաճախ բացառված չէ. Արծրուն Հովհաննիսյան

 «Գերիների մասով հստակ տեղեկություններ չունեմ, բայց երեկ ասացի, որ բավականին ինտենսիվ մարտկան գործողությունների պարագայում, երբ մեծաքանակ զորախմբեր ընկնում են շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ , թևանցումներ , շատ ինտենսիվ մարտական գործողություններ, գերի ունենալու հավանականությունը, շատ հաճախ բացառված չէ»: Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Shabat.am-ի հարցին, ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ այսօր սոցցանցերում տեսանյութեր էր տարածվել, որտեղ զինվորականը հայերենով պատմում էր, թե հայկական բանակի զինծառայող է:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:   

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին