Կարևոր իրադարձություններ

Մեր հերոսությունների կողքին, ցավոք, լինում են նաև դավաճանություններ. Արծրուն Հովհաննիսյան

08 Հոկտեմբեր, 2020 21:40
Մեր հերոսությունների կողքին, ցավոք, լինում են նաև դավաճանություններ. Արծրուն Հովհաննիսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

  Shabat.am-ը Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքվեց, թե  ինչի՞ հետևանք է սա և այս դեպքից հետո խստացվելու՞ է մարդկանց մուտքը դեպի  դիրքեր, առաջնագիծ. «Պատերազմների ժամանակ՝ ցավոք, հերոսությունների , իսկ մեր դեպքում՝ մասսայական հերոսությունների կողքին, երբեմն լինում են նաև դավաճանություններ: Դա պատերազմ է ,  ցավոք այդ պատերազմում դրանք անխուսափելի բաներ են: Կարևորը , որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է վիճակին տիրապետել, վեր հանել , գտնել, թերությունները շտկել և առաջ գնալ: Մեր պաշտպանողակությունը, մեր ամրությունը կայուն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ Ն. Մ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ և ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրև հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է: Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի և անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները: Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է: 

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին