Կարևոր իրադարձություններ

Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

08 Հոկտեմբեր, 2020 21:14
Այս պահին շփման գծի հատկապես հարավային ուղղությամբ ընթանում են համառ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից նորից վերսկսել են իրենց հարձակողական գործողություններոը՝ հարավում և հյուսիսում: Հայկական կողմը նրանց հետ  է շպրտել ելման դիրքերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ հատկապես: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտից Ադրբեջանի Զինված ուժերը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավային ուղղությամբ: Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ, հակառակորդը շպրտվել է մինչև ելման բնագծերը: Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին