Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Մեր հերթական հերոսները․ ՊԲ-ն մարտերից նոր Հերոսական դրվագներ է ներկայացրել

08 Հոկտեմբեր, 2020 19:58
Մեր հերթական հերոսները․ ՊԲ-ն մարտերից նոր Հերոսական դրվագներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Մեր հերթական հերոսները

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր» տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար: Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…:

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են…»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին