Կարևոր իրադարձություններ

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից․ հայտարարություն

08 Հոկտեմբեր, 2020 19:36
Արցախում հաշվառված անձանց հոկտեմբեր ամսվա կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն ՀՀ-ում՝ սկսած հոկտեմբերի 9-ից․ հայտարարություն

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ․

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։ Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ տարածքից հասանելի՝ 114 (թեժ գիծ) հեռախոսահամարով։

 

Լրահոս

Դիտել ավելին