Կարևոր իրադարձություններ

Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին․ Տաթևիկ Հայրապետյան

08 Հոկտեմբեր, 2020 19:27
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին․ Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ արցախահայության ֆիզիկական անվտանգության երաշխիքը դա Արցախի անկախության միջազգային ճանաչումն է: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել Ադրբեջանի նոր ագրեսիան և ցեղասպանության փորձը, պետք է անվերապահ ճանաչի Արցախի անկախությունը:

Թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ռմբակոծելով բնակավայրերը, հարվածներ հասցնելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն և փորձելով անցյալի հուշեր արթնացնել ոը ահաբեկել մեզ բոլորիս՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը էլ ավելի է համախմբում մեզ և համառ դարձնում այս պայքարում: Ֆիզիկական և մշակութային ցեղասպանություն տեսած մեր ժողովուրդը թույլ չի տա դրա կրկնությունը, թույլ չի տա բռնանալ ապրելու իրավունքի նկատմամբ: Մենք՝ խաղաղություն պարտադրողներս, համառ ենք ու ուժեղ միասին: Վերջում նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին հաճախ է շրջանառում «մենք չենք պարտվում» թեզը, դրան ի պատասխան կարելի է հստակ ասել՝ նայեք ձեր ոչ վաղեմի անցյալին՝ միակ բանը, որ ձեզ մոտ լավ է ստացվում՝ դա պարտվելն է, քանի որ անազնիվ կռիվ եք տանում և սխալ ուղի եք ընտրում միշտ:

Դե իսկ մենք մեր արդար պայքարում միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

 

Լրահոս

Դիտել ավելին