Կարևոր իրադարձություններ

Այսօր մեր սրտերում վախը, կասկածները, հուսահատությունը թիկունքից հարված են մեր զինվորներին. Սամվել Մարտիրոսյան

08 Հոկտեմբեր, 2020 18:45
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Այսօր մեր սրտերում վախը, կասկածները, հուսահատությունը թիկունքից հարված են մեր զինվորներին. Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Թշնամին ամեն կերպ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել. զանգում են, նամակներ են գրում, գովազդներ է տեղադրում։ Ոչինչ։ Պարզապես պետք է ուժեղ լինեք եւ թույլ չտաք ձեր վրա ազդել ամենավատ բաներին։ Իրավունք չունեք, չունեք իրավունք։ Էսօր վախը, կասկածները, թեւաթափությունը, հուսահատությունը մեր սրտերում թիկունքից հարված են մեր զինվորներին։ Մենք չպետք ա ազդվենք, հիշելով, որ ամեն մեկս պահում ենք զինվորների թիկունքը բառիս բուն իմաստով։ Թշնամին չպետք է կարողանա ազդել ձեր ներքին ուժերի վրա։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

 

Լրահոս

Դիտել ավելին