Կարևոր իրադարձություններ

«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

08 Հոկտեմբեր, 2020 17:52
«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

Ադրբեջան զենքի մատակարարումի առնչությամբ Իսրայելի հայ համայնքը վրդովված է, այս մասին գրում է The Jerusalem Post պարբերականը։ Իսրայելում հայկական սփյուռքի ներկայացուցիչները ասել են, որ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով զայրացած են տեղի կառավարության վրա։ Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը ասել է, որ այս քայլը նաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև իսրայելցիներին։ Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կանի խոսքով՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են։Պալատի նախագահը նշել է, որ հարաբերությունները բավականին սահմանափակ էին։ Ինչպես նշում է թերթը, մինչ կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկկողմ հարաբերություններում դրական միտում է նկատվել։ Ցվի Կան-Տորը հայտարարել է, որ այս պահին ոչ մի իրական առևտրային գործունեություն չկա։ Սովորաբար Իսրայելը Հայաստանում մեծ աջակցություն է վայելում։ Բայց հիմա դա հօդս է ցնդում։ Ցվի Կան-Տորը հայտնել է նաև, որ այժմ Հայաստանում Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա․ Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»,- եզրափակել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին