Կարևոր իրադարձություններ

Եթե վարչապետը նման որոշում է կայացրել՝ նշանակում է շատ ծանրակշիռ հիմնավորում է ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

08 Հոկտեմբեր, 2020 15:48
Եթե վարչապետը նման որոշում է կայացրել՝ նշանակում է շատ ծանրակշիռ հիմնավորում է ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանում լրագրողներ հետ զրույցում  «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հարցին ասաց․ «Դա վարչապետի որոշելիքն է, և եթե նա այդպիսի որոշում է  կայացրել, նշանակում է՝ ունեցել է շատ ծանրակշիռ հիմնավորում։ Ամեն ինչ կապված է արագ որոշումներ կայացնելու, լուծումների, ազգային անվտանգության խնդիրների հետ, բնականաբար, օրվա հրամայականն է, որպեսզի բոլորս մեծ արագությամբ և մեծ պատասխանատվությամբ լուծենք մեր առջև դրված խնդիրը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողների հարցին, թե ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման պատճառների մասին ինչի՞ չեն ասում, երբ նախկինում հայտարարվել է թափանցիկ աշխատելու մասին,  Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե ռազմական դրության պայմաններում մնում էր թափանցիկ աշխատանքի մասին խոսել։

«Շատ բաներ կան, որ 3 միլիոն բնակչությունը պետք է իմանա այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ կլինի։ Ռազմական դրություն է, և որպեսզի մենք հաղթենք․․․․, բա էլ գաղտնիության մասին օրենքն ինչի՞ համար է, կան որոշումներ, որոնց մասին հետո կիմանանք, համբերատար եղեք։ Սրանք շատ կարևոր օպերատիվ բնույթի կայացված որոշումներ են, որոնք տնօրինում են այն պաշտոնյանները, որոնք իրավասու են»,- հավելեց նա։

Հարցին, թե ավելի վաղ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել  դավաճանների մասին, հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը չի արդարացրել  նրանց արագ բացահայտելու գործողությունները, Անդրանիկ Քոչարյանն պատասխանեց․ «Երբ խոսում եք դավաճանների մասին, բնականաբար, պատերազմում լինում են նաև այդպիսի երևույթներ, և դրանք արագ պետք է չեզոքացվեն։ Նման մարդիկ, որպեսզի արդարացնեն իրենց փախնելը, սկսում են պանիկա տարածել։ Կան նաև ուժեր, որոնք մտածված են պանիկա տարածում, պատերազմի մեջ կիրառվում են բոլոր հնարքները՝ հակառակորդի կողմից, կամ այլ մարդկանց կողմից»,- ասաց նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին