Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Բարի, խելամիտ, կամեցող․ պատերազմում զոհված Արսեն Սարգսյանը Արմավիրի մարզից էր

08 Հոկտեմբեր, 2020 15:10
 Բարի, խելամիտ, կամեցող․ պատերազմում զոհված Արսեն Սարգսյանը Արմավիրի մարզից էր

Արցախ-ադրբեջանական պատերազմում հարյուրավոր զինծառայողներ զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։

Արցախում ընթացող պատերազմում զոհվեց նաև Արսեն Սարգսի Սարգսյանը ծնվ․ 2001թ․-ին։ Ութ ամսվա զինծառայող Արսեն Սարգսյանը Արմավիրի մարզի Գայ գյուղից էր։ Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել էր սեպտմբերի 26-ին «Ընտանիքն ապրում է նորմալ պայմաններում։ Արսենը ծառայության ընթացքում երբևէ դժգոհություն չի ունեցել։  Բարի, խելամիտ, կամեցող երիտասարդ էր»,- Shabat.am-ի հետ զրույցում պատմեց Արսենի մորաքույրը՝ Լիլիթ Իգիթխանյանը։

Ինչպես բոլորը, այնպես էլ Արսենը՝  նպատակ ուներ զինծառայության ավարտից հետո կրթություն ստանալ, օգնել ընտանիքի անդամներին, քրոջը։

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ ծանր է ընտանիքի անդամների վիճակը։ Թեպետ Արսենի անունը կար զոհվածների ցուցակում, բայց նրան անհետ կորած էին համարում։Պատերազմի առաջին իսկ օրերից չէինք կարողանում կապ հաստատել տղայի հետ։ Հարյուրավոր երեխաներ զոհվեցին, հուսանք, որ պատերազմը շուտ կավարտվի, ու լավ ավարտ կունենա, թեպետ այդքան երեխեք զոհվեցին»։

Արսեն Սարգսյանը զոհվել է Մարտակերտում, ռմբակոծության ժամանակ։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշի քաղաքը,   ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

 

Մարիամ Մելքումյան

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին