Կարևոր իրադարձություններ

Վանաձորի կարի ֆաբրիկայում մի քանի օր է՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով զինվորների համար քնապարկեր են կարում

08 Հոկտեմբեր, 2020 14:42
Վանաձորի կարի ֆաբրիկայում մի քանի օր է՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով զինվորների համար քնապարկեր են կարում

Լոռու մարզպետարանից հայտնում են.

«Վանաձորի Սարտոն կարի ֆաբրիկայում արդեն մի քանի օր է՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով մեր քաջարի զինվորների համար քնապարկեր են կարում:
 
Բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման որոշում են կայացրել արտաժամյա և առանց հանգստյան օրերի աշխատելով՝ օր առաջ, ժամ առաջ անհրաժեշտ քնապարկերը զինվորին հասցնել:
 
Տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նշում է, որ երեք խմբաքանակ արդեն ուղարկել են, այժմ հերթական խմբաքանակ են պատրաստում: Հետո էլ անձրևանոցներ են կարելու, որ սահմանին անսասան կանգնած մեր քաջերը հանկարծ չթրջվեն :
-Բոլորս մեր հերոսների, մեր բալեքի կողքին ենք:
Հպարտ ենք, որ մեր հայրենիքը նման արժանի զավակներ ունի,-ասում են ֆաբրիկայի աշխատակիցները»:

 

Լրահոս

Դիտել ավելին