Կարևոր իրադարձություններ

Ուորլիքը հավանություն է տվել Ղարաբաղում խաղաղություն ապահովելու՝ ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությանը

07 Հոկտեմբեր, 2015 16:46
Ուորլիքը հավանություն է տվել Ղարաբաղում խաղաղություն ապահովելու՝ ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավանություն է տվել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելինախաձեռնությանը, որոնք խնդրել են աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանմանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ուորլիքը հայտարարել է, որ աջակցում է՝ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ կոնգրեսականների նախաձեռնությանը: «Մենք կողմերի հետ քննարկել ենք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրը ու շարունակում ենք քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն բանակցությունների ճանապարհով խնդրի լուծման»,- հայտարարել է նա:

Քաղաքական գործիչները երեք կոնկրետ քայլ են առաջարկում, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Անհրաժեշտ է ստանալ կողմերի համաձայնությունը՝ շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու, հրաձգային լոկատորների եւ ձայնային սարքավորումների առաջավոր համակարգեր տեղակայելու (շփման գծում գրոհի աղբյուրը պարզելու համար) եւ ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ ներգրավելու հարցում։

 

Լրահոս

Դիտել ավելին