Կարևոր իրադարձություններ

Զոհվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջյանը

08 Հոկտեմբեր, 2020 13:02
Զոհվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջյանը

Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։ Նա Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի բաժնի պետն էր։ 

Երվանդը զոհվել է առաջնագծում, որտեղ, որպես կամավոր, մեկնել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:

Միքայել

Միքայել Հաջյանի մյուս որդին՝ Նորայր Հաջյանը, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Թալիշի ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ընթացքում։ Նորայր Հաջյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին։ Նա 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քարվաճառ, Օմարի բարձունք, Կուբաթլու, Մարտակերտ)։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով: Լինելով պարտաճանաչ անձնավորություն՝ նա անմնացորդ նվիրվում էր աշխատանքին, կիրառում մասնագիտական ողջ գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար: 

Այս դժվար պահին Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Երվանդի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց ոգու կորով, արիություն և համբերություն:

մյուս որդին՝ Նորայր Հաջյանը, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Թալիշի ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ընթացքում։ Նորայր Հաջյանը մասնակցել է նաև Արցախյան ազատամարտին։ Նա 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում («Արամո-114» ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, «Արծիվ-24» ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քարվաճառ, Օմարի բարձունք, Կուբաթլու, Մարտակերտ)։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով: Լինելով պարտաճանաչ անձնավորություն՝ նա անմնացորդ նվիրվում էր աշխատանքին, կիրառում մասնագիտական ողջ գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար: 

Այս դժվար պահին Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Երվանդի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց ոգու կորով, արիություն և համբերություն:

Լրահոս

Դիտել ավելին