Կարևոր իրադարձություններ

«Տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև»․ Irish Times

08 Հոկտեմբեր, 2020 11:25
«Տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև»․ Irish Times

Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը հարված է Բրյուսելի սրտին և ապացույց է այն փաստի, որ աճող հակամարտությունն իր հետևանքներ է ունենում ամբողջ Եվրոպայում, գրում է Irish Times-ը։

«Դա բացատրվում է նրանով, որ վեճը, թեև տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, շոշափում է խոշոր ռազմական տերությունների շահերը, որոնք արդեն միմյանց դեմ պայքարում են ռազմական գործողությունների այլ թատերաբեմերում»,-գրում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝ «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նույնպես շահագրգռված է հակամարտությամբ․ Ադրբեջանի հետ սերտ էթնիկ կապեր ունի, Հայաստանի հանդեպ՝ փոխադարձ հակակրանք» և Բաքվին առաջարկել է իր լիակատար աջակցությունը։

Անդրադառնալով Էրդողանի տարածաշրջանային հավակնություններին՝ հոդվածագիրը նշում է, որ «նրա վարած քաղաքականությունն արտացոլում է Էրդողանի ռեժիմի՝ Կիպրոսից մինչև Լիբիա և Սիրիա աճող ինքնավստահությունը, քանի որ նա մրցակիցների վրա ազդելու լծակներ է փնտրում և ուժեղացնում է ազդեցությունը տարածաշրջանում»։

Հոդվածագրի խոսքով՝ այս հակամարտությունում Թուրքիան և Ռուսաստանը գտնվում են պայքարի հակառակ կողմերում և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունն այն մասին, որ իրենց սահմաններին չեն հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը փաստում է, որ Իրանը նույնպես կարող է ներքաշվել հակամարտության մեջ։

«Այս տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Տարիներ առաջ Ռուսաստանը Թուրքիային դուրս մղեց տարածաշրջանից։ Թուրքիան աշխարհաքաղաքականորեն իր կորցրած դերը վերականգնելու հնարավորություն է տեսնում»,- թերթը մեջբերում է տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքը՝ ընդգծելով, որ «հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր տերություն կարող է իրեն հարկադրված զգալ միջամտել, որպեսզի պաշտպանի իր շահերը, և այդ համադրությունը կարելի է համեմատել դոմինոյի էֆեկտի հետ»։

Անդրադառնալով հակամարտության հարցում ԱՄՆ-ի վարած չեզոք քաղաքականությանը՝ հոդվածագիրը նշում է, որ այժմ բոլոորի ուշադրությունը տեղափոխվել է Բրյուսել, տեսնելու՝ արդյոք Եվրամիությունը պատրաստ է, կամ ի վիճակի է ազդեցություն ունենալ՝ անկայունության խորացումը կանխելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին