Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577,5
    589,5

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Նախկինները վերադարձել են Հայաստան. նրանց հետ ոչ մի հանդիպում չի եղել Արցախում․ «Հրապարակ»

08 Հոկտեմբեր, 2020 09:22
Նախկինները վերադարձել են Հայաստան. նրանց հետ ոչ մի հանդիպում չի եղել Արցախում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկիններին ուղղված լուտանքները, թե ինչի եք գնացել Արցախ, իր դերը խաղացել է․ նախօրեին Արցախից վերադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել հոկտեմբերի 3-ին: Նրա գրասենյակը հաղորդել էր, որ Արցախ գնալու նպատակը «բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի»։

Մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր վերադարձել, ով Արցախ էր մեկնել սեպտեմբերի 29-ին։ Վերադառնալուն պես նա հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ։ Նախօրեին Արցախից վերադարձել է նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով Արցախ էր մեկնել որդու եւ մի խումբ կուսակիցների հետ։

Արցախից ստացած տեղեկությունների համաձայն՝ Արցախի գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտել օգտվել նախկինների «փորձից ու հմտություններից»։ Արցախ մեկնած նախկինների հետ ոչ մի հանդիպում չի եղել, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Քոչարյանը եւ մնացյալներն Արցախում այս օրերին առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել իրենց ընկերների հետ, քննարկել իրավիճակը եւ ոչ ավելին։

Ռ․ Քոչարյանը, ասում են, ողջ օրն անցկացրել է Արցախի ազատամարտիկների միության գրասենյակում եւ մշտական կապի մեջ է եղել միության նախագահ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին