Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

08 Հոկտեմբեր, 2020 00:18
Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի մեծ մասշտաբներ ձեռք չբերի, ապա պետք է վճռականորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին Փաշինյանն ասել է «Euronews»-ին տված հարցազրույցում:

 

«Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև ԼՂ բոլոր բնակավայրերը ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների: Եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ավելի մեծ մասշտաբների վերածվելը, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի կողմից Ադրբեջանի ռազմական օբյեկտներին ուղղված հարվածները եղել են ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության և կրել են բացառապես ինքնապաշտպանական բնույթ:

«Հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և ԼՂ կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները ԼՂ բնակավայրերին»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղություն, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգնի և սպասի, թե ինչպես են իրեն ենթարկելու ցեղասպանության:

«Ղարաբաղի գործողությունները բացարձակապես ինքնապաշտպանական են: Մենք ունենք միայն հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանական նպատակ»,- ասել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին