Կարևոր իրադարձություններ

ՌԴ պաշտպանության նախարարը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

07 Հոկտեմբեր, 2020 23:18
ՌԴ պաշտպանության նախարարը հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների՝ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,- հայտնել են նախարարությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին