Կարևոր իրադարձություններ

Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել

07 Հոկտեմբեր, 2020 21:16
Վրաստանի տարածքում հրթիռ ու անօդաչու թռչող սարք է ընկել

Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ  Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում  անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, գրում է Aliq.ge-ն։

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել»,- ասվում է  հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին