Կարևոր իրադարձություններ

Արտասահմանցի լրագրողները զարմացած են՝ Արցախում որևէ խանութ թալանված չէ, անգամ ապակիները կոտրված խանութները

07 Հոկտեմբեր, 2020 20:46
Արտասահմանցի լրագրողները զարմացած են՝ Արցախում որևէ խանութ թալանված չէ, անգամ ապակիները կոտրված խանութները

Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստեփանակերտում աշխատող արտասահմանցի լրագրողները զարմացած են, որ օրեր շարունակ խանութները փակ են, բայց որևէ խանութ թալանված չէ, անգամ այն խանութները, որոնց ապակիները կոտրված են։ Լրագրողներից մեկը տեսել էր, թե ինչպես են մարդիկ մտնում խանութ, վերցնում՝ ինչ իրենց պետք է, և թողնում գումարը խանութում, թեև գիտեն, որ խանութպանը քաղաքում չէ։ Ոչ մի այլ երկրում նման բան չեն տեսել, հատկապես պատերազմող երկրում։

Ստեփանակերտի իշխանությունները սա բացատրում են ոչ միայն մարդկանց բարեխղճությամբ ու համախմբվածությամբ, այլև նրանով, որ քաղաքապետարանը մատակարարում է անհրաժեշտ սնունդ բնակչությանը, այդ հարցում ի դեպ, Ստեփանակերտին օգնում է նաև Երևանի քաղաքապետարանը։

Այս մասին շուտով մի նյութ կհրապարակվի միջազգային մեդիայում »։

 

Լրահոս

Դիտել ավելին