Կարևոր իրադարձություններ

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. լուրը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

07 Հոկտեմբեր, 2020 19:35
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ. լուրը չի համապատասխանում իրականությանը. Աննա Նաղդալյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին