Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը․ Արայիկ Հարությունյան

07 Հոկտեմբեր, 2020 19:27
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ՊԲ-ի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է:

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին