Կարևոր իրադարձություններ

Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի․ Վահրամ Պողոսյան

07 Հոկտեմբեր, 2020 18:17
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի:

/ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ /»։

 

Լրահոս

Դիտել ավելին