Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում բանակցություններ կվարի Լավրովի հետ. «Դոժդ»

07 Հոկտեմբեր, 2020 17:34
Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում բանակցություններ կվարի Լավրովի հետ. «Դոժդ»

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը հայտնում է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում առաջիկա օրերին բանակցություններ է վարելու ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

«Դոժդ»-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբերի 12-ին։ Այցը հնարավոր է՝ տևի հոկտեմբերի 11-13-ը։ Ծրագիրը կարող է փոխվել՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակից կախված։ Բանակցությունների հիմնական թեման պատերազմն է։ 

ՍիվիլՆեթ-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։ Վերջինս ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը։ Նա նշեց․«Արտգործնախարարի օրակարգի հատկապես այլ երկիր այցի, նաև այլ երկրների արտգործնախարարների Հայաստան այցի վերաբերյալ ցանկացած հայտարարություն արվում է համատեղ։ Ես չեմ կարող հաստատել կամ հերքել որևէ բան»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին