Կարևոր իրադարձություններ

Իրանի փոխոստիկանապետ․ Ադրբեջանը ներողություն է խնդրել մեր տարածքում հայտնված արկերի համար

07 Հոկտեմբեր, 2020 16:55
Իրանի փոխոստիկանապետ․ Ադրբեջանը ներողություն է խնդրել մեր տարածքում հայտնված արկերի համար

Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար, Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել, հայտարարել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզաին, փոխանցում է Tasnim News Agency-ն։

Նա մտահոգություն է հայտնել ռազմական էսկալացիայի առիթով նշելով, որ իրանցի սահմանապահները պաշտոնապես նախազգուշացրել են կողմերին, երբ իրենց սահմանում արկեր ու հրթիռներ են հայտնվել։ Ադրբեջանական ու հայկական կողմերը ընդունել են սխալը։

Ադրբեջանական կողմի հետ հանդիպել են և վերջիններս ներեզություն են խնդրել, ասել է Ռազին։

Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ պաշտոնական Թեհրանը միջոցներ կձեռնարկի, եթե ԼՂ հակամարտության գոտուց հարվածներ հասցվեն իրենց տարածքին։ ՊՆ ղեկավար Ամիր Հաթամին նշել էր, որ ոչ մի պարագայում իրենց համար ընդունելի չէ, որ անզգուշությամբ արձակված գնդակները դիպչեն իրենց տարածքին։

Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ ադրբեջանական արկերի և իրենց բանակում կռվող ահաբեկիչների՝ Իրանի տարածքում հայտնվելու վտանգ կա, և իրանցիներն այդ առիթով զգուշացրել է Ադրբեջանին՝ ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 

Լրահոս

Դիտել ավելին