Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն պարտավորություններ ունի Հայաստանի, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հանդեպ․ Պեսկով

07 Հոկտեմբեր, 2020 15:52
ՌԴ-ն պարտավորություններ ունի Հայաստանի, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հանդեպ․ Պեսկով

Այսօր՝ հոկտեմբերի7ին լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի ասել է, որ Ռուսաստանը, ՀԱՊԿ շրջանակում իրականացնելով  իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանին, սակայն այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա. փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նա նշել է, որ անվտանգության ապահովման շրջանակներում պարտավորությունների կատարումը ենթադրում է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է որևէ ագրեսիայի՝ հարձակման, այդ պարագայում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը։

Լրագրողների այն հարցին, թե ո՞ր դեպքում է Ռուսաստանը պատրաստ իր զինվորականներին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ասել է. «Դա բխում է ՀԱՊԿ շրջանակում պարտավորություններից։ Այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի մասին, նախագահը հստակ պարզաբանել և առանձնացրել է այդ երկու հարցերը, ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ տեղեկություններ չկան, որ Հայաստանի տարածքում իրականացվում են ռազմական գործողություններ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին