Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    512

  • EUR

    596,5
    610,5

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար

07 Հոկտեմբեր, 2020 15:05
ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար

Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում:

Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով:

ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։

Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։ 

«Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ «Turkish Minute»-ը կառավարության պաշտոնական նամակագրությունից տվյալներ հրապարակելով, նշել էր, որ զորավարժությունները, որոնց ընթացքում թուրքական ռազմական ծրագիրը նախատեսում է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները, հոկտեմբերի 5-ից 16-ն անցկացվելու են Սինոփի հրթիռային կրակադաշտում։

Ենթադրվում է, որ ՀՕՊ համակարգերը ստիպված կլինեն խոցել տասը օդային թիրախներ: Թուրքական զինուժի կողմից յուրաքանչյուր հրթիռն արձակվելու համար պետք է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին