Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն դիմել է ԱԺ աշխատակազմին, որպեսզի խմբակցության պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

07 Հոկտեմբեր, 2020 14:39
Հեղինակ՝ Արման Աբովյան
ԲՀԿ-ն  դիմել է ԱԺ աշխատակազմին, որպեսզի խմբակցության պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Ավոբյաբը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։
Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»:
Нет описания фото.
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին