Կարևոր իրադարձություններ

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Ժոզեպ Բորել

07 Հոկտեմբեր, 2020 14:13
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում ասել է, որ այն պահանջները, որ Ադրբեջանը նեևկայացրել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բանակցությունների վերսկսման համար, դժվար իրագործելի են: 

Նա նշել է, որ իրեն Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցի ժամանակ ասվածն է շատ անհանգստացնում: Արտգործնախարարը նշել է, որ մարտերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնել Ղարաբաղից դուրս գալու կոնկրետ ժամանակացույցին: Բանակցությունների վերսկսման համար այս պայմանը գրեթե անիրագործելի է, և իրավիճակն ամեն օր վատթարանում է:

«Ես չափազանց անհանգստացած եմ այն փաստի առնչությամբ, որ «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին». եզրափակել է նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին