Կարևոր իրադարձություններ

Բարձրաձայնեք անարդարության մասին, սա միայն հայկական խնդիր չէ․ հայ մշակույթի գործիչների տեսաուղերձն աշխարհին

07 Հոկտեմբեր, 2020 13:35
Բարձրաձայնեք անարդարության մասին, սա միայն հայկական խնդիր չէ․ հայ մշակույթի գործիչների տեսաուղերձն աշխարհին

Հյուսիսային Ամերիկայում ապրող հայ կինոգործիչներն ու արտիստները միավորվելով հայկական կինոընկերակցության հետ ուղերձ են պատրաստել։ Ուղերձների ամբողջական տեսնայութն իր էջում հրապարակել է օպերատոր Մկո Մալխասյանը, որին կից նա գրել է՝ նպատակն է իրազեկել աշխարհին Ադրբեջանի սանձազերծ քայլերի մասին՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի, նաեւ գումար հավաքել նրանց համար, ովքեր այժմ պայքարում են դրա դեմ։

Մշակույթի մի խումբ գործիչներ, այդ թվում դերասոնուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, սցենարիստ Էրիկ Նազարյանը, դերասան Քեն Դավիթյանը, թատերագիր, արվեստագետ կատակերգու Վահե Բերբերյանը, դերասան Արա Վոլվանդը, պրոդյուսեր Նատալիա Ղասաբյանը եւ այլոք իրենց ուղերներձում նշելում, որ Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են։
«Որպես հպարտ հայ կինոգործիչներ, դերասաններ, գրողներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, վավերագիրներ, կատակերգուներ, կոմպոզիտորներ, պարողներ, մարդիկ, որոնք ստեղծում են ու ոչ թե ոչնչացնում, մենք կանգնած ենք Արցախում մեր եղբայրների ու քույրերի կողքին, որոնք այժմ դիմակայում են Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակումներին»,- ասում են նրանք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին