Կարևոր իրադարձություններ

Պուտինը Բաքվի նախաձեռնությամբ առաջին անգամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

07 Հոկտեմբեր, 2020 13:09
Պուտինը Բաքվի նախաձեռնությամբ առաջին անգամ Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հարցը:

Ինչպես նշում է ria.ru-ն, սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր: Հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ:

«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Ալիևը և Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին