Կարևոր իրադարձություններ

Հակագրոհ է կազմակերպվել և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը. Արծրուն Հովհաննիսյան

07 Հոկտեմբեր, 2020 11:45
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Հակագրոհ է կազմակերպվել և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Այս մասին եյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, նաեւ նշել է. «Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին