Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

07 Հոկտեմբեր, 2020 10:50
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Երեկ՝ օրենքի նախագիծը ներկայացնելիս, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել էր, որ ներկայումս գործում է հանրապետության նախագահի կողմից հաստատված համապատասխան պլանը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 87 կողմ, 0 դեմ ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին