Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի սահմանին գտնվող 23-ամյա սիրիացի վարձկանը պատմում է հայերի հրթիռակոծության մասին՝ ատելության խոսքով (տեսանյութ)

07 Հոկտեմբեր, 2020 10:10
Ադրբեջանի սահմանին գտնվող 23-ամյա սիրիացի վարձկանը պատմում է հայերի հրթիռակոծության մասին՝ ատելության խոսքով (տեսանյութ)

Այս տեսանյութում սիրիացի վարձկան (զինյալի) է, ով գտնվում է Ադրբեջանում և տեսանյութում խոսում է հայկական զինուժի կողմից ուժեղ հրետակոծության ենթարկվելու մասին։ Նրա խոսքերն ուղեկցվում են հայերի նկատմամբ ատելության խոսքով։

Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ սա 23-ամյա զինյալ է, ում անունն է Մուսթաֆա Քանտի։

Նրան վարձել է Թուրքիայի աջակցությունը վայելող շարժումը՝ Համզայի մասնաճյուղը/ստորաբաժանումը։

Այս տեղեկությունը պարզել է մի միջազգային լրագրող, իրավապաշտպան, որը պատշաճ կարգով արձանագրվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին