Կարևոր իրադարձություններ

Խոցել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա. փախել են՝ թողնելով 60 դի ու տեխնիկա. ՊՆ խոսնակ

07 Հոկտեմբեր, 2020 08:51
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Խոցել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա. փախել են՝ թողնելով 60 դի ու տեխնիկա. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գիշերը հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ, սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են

«Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

»

 

Լրահոս

Դիտել ավելին