Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին

06 Հոկտեմբեր, 2020 23:23
Հեղինակ՝ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում․ Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը:

Ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 

«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում»,– նշել է Հենրիխ Մխիթարյանը:

«Որպես Հայաստանի Հանրապետության պատմական դաշնակիցներ և նախևառաջ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, խնդրում եմ ձեր միջամտությունը և կոչը Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել այդ ավերիչ պատերազմը: Առաջնագծում երիտասարդը զոհվում է կամ անվերադարձ վիրավորվում` ապագայում իր երկրի պետականաշինությանը մասնակցելու փոխարեն։ Ի խորոց սրտի, խնդրում եմ ձեզ օգտագործել ձեր ողջ ուժը` մարդկային այս ողբերգությունը դադարեցնելու և կողմերին խաղաղ բանակցությունների վերադարձնելու համար»,- հավելել է Մխիթարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին