Կարևոր իրադարձություններ

Մարտի դաշտում վիրավորվել է Վահան Բադասյանը

06 Հոկտեմբեր, 2020 22:18
Մարտի դաշտում վիրավորվել է Վահան Բադասյանը

Մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Այս մասին հայտնում է Medialab-ը։

Բադասյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում էր առաջնագծում:

Աղյուրի հաղորդմամբ՝ Բադասյան գլխի շրջանում վիրավորում է ստացել: Նրան վիրահատել են Գորիսում: Վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Վահան Բադասյանը վիրահատությունից հետո դեռեւս գիտակցության չի եկել: Այս պահին նրան տեղափոխում են Երեւան:

 

Լրահոս

Դիտել ավելին