Կարևոր իրադարձություններ

Եթե կլինեն անհատներ, ովքեր կցանկանան արտերկրից բժշկական սարքավորումներ ուղարկել, խնդրում եմ՝ դիմեն նախարարություն. Արսեն Թորոսյան

06 Հոկտեմբեր, 2020 21:47
Եթե կլինեն անհատներ, ովքեր կցանկանան արտերկրից բժշկական սարքավորումներ ուղարկել, խնդրում եմ՝ դիմեն նախարարություն. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այսօր Shabat.am-ը հետաքրքրվել էր, կա՞ բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք, որն այս պահին անհրաժեշտ է արտերկրից բերել, նախարարն ասաց.

«Որպես անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք, որպես այդպիսին չկա, ինչու որովհետև մեր ունեցած սարքավորումները, որոնք հիվանդանոցներում գործում էին, տեղափոխվում են ըստ անհրաժեշտ վայրի, սակայն հաշվի առնելով գործողությունների տևողությունը, ինչպես նաև բժշկական սարքերի ժամանակի ընթացքում շարքից դուրս գալը, նույնը պարագաների և դեղորայքի ծախսերը, իհարկե հնարավոր է առաջանա նման անհրաժեշտություն:

Մենք նույնիսկ չսպասելով նման անհրաժեշտության առաջանալը, ընթացիկ գնումներ ենք կազմակերպում և եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան մեզ օգնել այդ հարցում, խնդրում եմ դիմեն Առողջապահության նախարարություն, որպեսզի այդ աշխատանքը համակարգված լինի և նույնիսկ եթե ձեռքբերումներ են լինում, դրանք լինեն պետքական սարքավորումեր և ոչ թե պարզապես բժշկական սարքավորումներ, որպեսզի ուղիղ կարիքները հոգանք»:

Նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց համակարգված աշխատանքների կատարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին