Կարևոր իրադարձություններ

Էդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն. Արծրուն Հովհաննիսյան

06 Հոկտեմբեր, 2020 21:27
Էդպիսի մի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր կրկին հրթիռակոծվել է Ստեփանակերտ քաղաքը, բնակելի թաղամասերը, կան տուժածներ և վիրավորներ: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Shabat.am-ը Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքվեց արդյո՞ք Գյանջայի ռազմական օդանավակայանին վնաս հասցնելուց հետո հակառակորդի այլ ռազմական օբյեկտների թիրախավորվել են, թե ոչ.

«Չեմ կարծում հարցը տեղին է, հատկապես, երբ հարցնում եք` կարող եմ արդյոք թվարկել դրանք: Բնականաբար` չեմ կարող թվարկել, եթե նպատակահարմար գտնենք, նշել, թե որ օբյեկտներին ենք հասցրել կործանիչ հարված, կնշենք, եթե նպատակահարմար չգտնենք, կարծում եմ` տեղին չէ այդ մասին հարցնելը»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ների այլ հարցերին, թե մեր կողմից հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտի են հարվածել, Հովհաննիսյանն ասաց.

«Էդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն, սակայն միշտ չէ, որ նպատակահարմար է այդ պահին լուսաբանելը»:

 

Լրահոս

Դիտել ավելին