Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ

06 Հոկտեմբեր, 2020 20:20
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծեց, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին