Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

06 Հոկտեմբեր, 2020 19:10
ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությանը:

«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում:

Այս համատեքստում հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, ինչպես նաև հաղորդել հակամարտությունում ուղիղ մասնակցության մասին ու նրան կոչ արել անհապաղ դադարեցնել դա անելը:

«Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին